Հեղինակային կրթական ծրագրի Ավագ դպրոցի կազմակերպիչ

Լուսանկարը՝ Անուշ Թադևոսյանի (10-րդ դասարան)
Կինո-ֆոտո 2019, Թիֆլիս
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում ի տարբերություն ՀՀ հանրակրթական մյուս դպրոցների, գործում է հեղինակային կրթական ծրագիր, այլընտրանքային՝ ոչ դասղեկական, այլ՝ կազմակերպչական սիստեմը: Դպրոցում գործող 9, 10, 11, 12-րդ դասարաններից կազմված յուրաքանչյուր օղակ ունի իր կազմակերպիչը: Կազմակերպչի աշխատակարգը որոշված-հրապարակված է կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում:
Այժմ ես կազմակերպիչն եմ Ավագ դպրոցի 11-րդ դասրաանի 74 սովորողի, ուստի կգրեմ նրանց գործունեության, կատարած աշխատանքների մասին:

Ընդունելություն

Կրթահամալիր կարող է ընդունվել այն սովորողը ով.
  • Որոշել է փոխել իր դպրոցը
  • ընտրել է հայաստանյան ուսումնական հաստատություն ու որոշել է սովորել Հայաստանում 
  • որոշել է օգտվել կրթահամալիրյան հեռավար ուսուցման ծրագրից
  • 9-12-րդ դասարանների սովորող է, ում հետաքրքրում է կրթահամալիրի Ավագ դպրոցը
Սովորողն ընդունելության կարգի համաձայն կրթահամալիր է ընդունվում երկու փուլով կազմակերպվող «Մուտք» ճամբարով, որի առցանց հայտարարությունը նախապես լինում է և՛ դպրոցի ենթակայքում, և՛ կազմակերպչի բլոգումՃամբարը կազմակերպվում է եռօրյա ֆորմատով՝ այլ դպրոցներից կրթահամալիրի 6-12-րդ դասարաններն ընտրած սովորողների համար: Այս երեք օրերին սովորողի համար կազմակերպվում են ուսումնական պարապմունքներ հետևյալ ուղղություններով.
  • մեդիահմտություններ, բլոգուսուցում
  • համատեղ երգ և պար
  • միջավայրի խնամք
  • մարզական պարապմուքներ
  • ճամփորդություն
Երկրորդ փուլում սովորողը մասնակցում է արտագնա ճամբարի: Այս օրերի առօրյան  լուսաբանվում է մասնակցի կողմից. Մարգարիտա Կարախանյան, Եվա Սարգսյան, ֆելիքս Եղիազարյան:
Ճամբարի ավարտին լինում է ամփոփում -քննարկում ծրագրի ղեկավարի, կազմակերպչի և ընդունվող սովորողի միջև. բոլորի համաձայնության դեպքում, կազմակերպչի և ծրագրի ղեկավարի համատեղ աշխատանքով, սովորողի և իր օրինական ներկայացուցչի հետ կնքվում է եռակողմ ուսումնառության պայմանագիր

Կազմակերպիչը, որպես սովորողի ուսումնական գործի կազմակերպող

Կազմակերպիչն Ավագ դպրոցում հանդես է գալիս որպես սովորողի օգնական-խորհրդատու, ուսումնական գործունեության արդյունավետ, անխոչընդոտ ընթացքի, ուսումնական պլանով որոշված կարգերի իրագործման, անհատական ուսումնական պլանի կազմման, աշխատանքային-ուսումնական գործընթացի կազմակերպման պատասխանատու:
Կրթահամալիրում գործող այլընտրանքային՝ նախագծային ուսուցումը, Ավագ դպրոցի սովորողի անհատական ուսպլանում մտցնում է.
  • Ուսումնա-հայրենագիտական, բնապահպանական, ռազմամարզական, արշավախմբային ճամփորդություններ 
2018-2019 ուստարվա ընթացքում իմ համակարգմամբ կազմակերպվել են հետևյալ եռօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդությունները


ամփոփում 

Ուստարվա սկզբում կրթահամալիրում իրականացվում է «Անկախության տոն. բարձունքների հաղթահարում» նախագիծը, որի ընթացքում այս տարի համակարգեցի «Արմաղանը՝ օրվա բարձունք» ճամփորդությունը, որի մասին ավելի մասնրամասն, սովորողների ներկայացումներով կարող եք կարդալ ամփոփիչ հաշվետվությունում:
  • հեծանվաերթեր
Դիջիթեք ամենամյա ստուգատեսին իր հայտով ներկայացել է 11-րդ դասարանի սովորող Լուսինե Խաչատրյանը: Դիջիթեքի շրջանակներում Լուսինեն ստեղծել է «Ձայնագիրք» բլոգը, որտեղ հրապարակված են իր ձայնագրված ընթերցումները: Նույն դասարանի սովորող Վահե Սարգսյանը ներկայացել էր անհատական նախագծով, որը կոչվում է «Եռաչափ սկանավորում»: Նախագծի ընթացքում՝ իր համակարգմամբ իրականացվեցին դասընթացներ, որոնց մասնակցեցին տարատարիք՝ 9, 10, 11, 12-րդ դասարանների սովորողներ: Արդյունքում՝ սովորողները սովորեցին թռչող նկարահանող սարքով ստանալ 3D սկանավորում:
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում իրականացվեց պարապմունք ՖՀՀ գրասենյակի մանսագետի հետ, որի մասին պատմում են Լիանա Վահանյանը, Հրաչյա Եղիազարյանը, Գոհար Սմբաթյանը և այլոք: Տեղի ունեցան հանդիպումներ ազգագրագետ Լուսինե Խառատյանի և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ հետ, որոնց մասին լուսաբանում են սովորողներ Շուշան Ադամյանը, Էդուարդ Ջահանգիրյանը, Ռիմա Սիմոնյանը, Արտյոմ Վառլամովը: Անհատական նախաձեռնությամբ հանդես եկավ Արամայիս Գրիգորյանը, ով կազմակերպեց հանդիպում-քննարկում «Մտորումներ ԱԺ այցից հետո» թեմայով: Լուսաբանման աշխատանքները՝ Լիանայի և Շուշանի
  • Նախագծային ուսուցմամբ որոշված-կազմակերպված հանդիպում, քննարկում, կլոր սեղաններ
«Ֆեյսբուքը բիզնեսի և գաղափարների առաջխաղացման գործիք» հանդիպումը՝ Լուսինե Խաչատրյանի բլոգում
«Բացահայտում ենք իսպանալեզու գրականությունը» քննարկումը՝ Եվնիկե Պարճամյանի բլոգում
  • Հեղինակային կրթական բաց ցանցի, կապերի տարածմանը, ամրապնդմանն ուղղված աշխատանքներ
  • Կրթահամալիրի օրացույցով որոշված համերգ-տոնախմբություններ. առավոտյան ընդհանուր պարապմունք, ամենշաբաթյա մեդիաուրբաթ
  • ուսումնական տարվա ամփոփիչ հավետվություններ
  • համագործակցային նախագծեր
Ռադիոալիք «Ավրորայի» հետ, լուսաբանումը՝ Մարգարիտա Կարախանյանի
  • Ֆլեշմոբ, առարկայական օլիմպիադաներ
Նշված բոլոր բաղադրիչների իրագործման ընթացքում կատարված լուսաբանման աշխատանքները համարվում է սովորողի ուսումնական նախագիծ:

Կազմակերպչի գործառույթները հեղինակային կրթական ծրագրի Ավագ դպրոցում

Կազմակերպչի միջոցով վերահսկվում են սովորողի բացակայությունները, դրանց մասին կարգի համաձայն տեղեկացումը, ուսումնական բլոգի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, անհատական ուսումնական գործիքով (նոթբուք, նեթբուք, պլանշետ) ներկայությունը ուսումնական պարապմունքին, մեիլային համակարգի, կրթահամալիրի գլխավոր կայքի, Ավագ դպրոցի ենթակայքի ճիշտ կիրառումը, կիսամյակային ամփոփիչ անբավարար գնահատականները, ուսումնական վարձերի վճարումը, դպրոցի կարգերի խախտումը, մասնակցույթունը ուսպլանի՝ վերը նշված բաղադրիչներին:

Комментарии

Популярные сообщения