Չորս օր Արցախում

Լուսանկարը՝ Միքայել Առաքելյանի
Ժամկետը
  • Մայիսի 9-12
Նպատակը
  • Կրթամշակութային, ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արցախ
  • Կրթահամալիր-Արցախ կրթական ծրագրի փոխանակում 
  • մշակութային նոր կապերի ստեղծում
  • Բլեյան կրթական ցանցում ընդգրկվելու առաջարկ
Երթուղին
  • I օր Երևան - Սևան - Սոթք - Քարվաճառ - Թարթառի հովիտ - Դադիվանք - Գանձասար - Վանք 
  • II օր Վանք - Ստեփանակերտ - Շուշի - Հունոտի կիրճ - Վանք
  • III օր Վանք - Տիգրանակերտ - Տող
  • IV օր Տող - Լաչին - Տեղ - Խնձորեսկ - Գորիս - Սարավան - Արփայի հովիտ - Երասխ - Արտաշատ - Երևան
Վայրեր, որտեղ կլինենք ճամփորդության օրերին
  • գյուղականքաղաքային բնակավայրեր
  • Դադիվանքը, Թարթառ գետն ու բնակիչները
  • Գաձասար, Գանձասարի մատենադարան
  • Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ 
  • Շուշի, Շուշվա բերդ, Հունոտի կիրճ, Կանաչ վանք, Ղազանչեցոց վանք, Տիգրանակերտ, Հադրութի շրջանի Տող գյուղ. Տող գյուղի պատմությունը
  • Լաչին, Գորիս, Խնձորեսկ
Ճամփորդության ընթացքում 
  • այցելություն Վանքի միջնակարգ, Տող գյուղի Արվեստի դպրոցներ
  • երգի, պարի, պարերգի համատեղ պարապմունքներ
  • հայրենագիտություն. քայլարշավներ
  • Գինեգործությունը Տող գյուղում
  • կտեսնենք Թարթառ,ԿարկառՈրոտանԱրփա գետերը
Կլինեն հրավերներ համագործակցող դպրոցներին
Արդյունքում 
  • սովորողները ճանաչում են Արցախ աշխարհը
  • Ավագ դպրոցում իրականացվում է ուսումնահայրենագիտական ճամփորդություն
  • ստեղծվում են նոր կապեր
  • ստեղծվում են ուսումնական նյութեր, ռադիոնյութերտեսաֆիլմեր
  • ճամփորության պատասխանատուները ներկայացնում են ամփոփիչ հաշվետվություն
Նախապատրաստական աշխատանքների ուղղություններ
  • Նանոր Հովհաննիսյան - Երթուղու քարտեզագրում, ճարտարապետի հայացք Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցուն 
  • Նիկա Պողոսյան - Գանձասար, Վանք գյուղ
  • Մանե Թոռունյան - Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղը
  • Մարինե Ասատրյան -  Տարածված ծեսեր, ավանդույթներ, սովորություններ
  • Ռաիսա Խաչատուրովա - Գինեգործությունը Արցախում
  • Աննա Սարգսյան - Նախքան ճամփորդության մեկնելը. պատկերացումներ, սպասելիքներ, հետաքրքրություններ
  • Գրիգոր Հովհաննիսյան - Սպասելիքներ քառօրյա ճամփորդությունից
  • Անի Գևորգյան - Դադիվանք, Հունոտի կիրճ
  • Ռաշիդ Զակերի - Տուրիզմը Արցախում
  • Աննա Նավասարդյան - Արցախցի անվանի ծնունդներ
Կազմակերպչի կողմից իրականացվող
  • նախաճամփորդական հավաք
  • աշխատանքների խմբագրում, հրապարակում
  • նվերների պատրաստում
Անհրաժեշտ պարագաներ 
  • ուսապարկ՝ մեջը բրդուճ, ջուր, գլխարկ, աղբի տոպրակ, ձեռնոց
  • նեթբուք
  • թվային ֆոտոխցիկ
  • ձայնագրիչ
  • կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ
Պայմանավորվածություններ ձեռք են բերվել.
  • Վանքի դպրոցի մասով՝ դպրոցի պատմության դասավանդող Ռազմիկ Հակոբյանի հետ 
  • Տողի դպրոցի մասով՝ դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանի հետ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Գիշերակացը՝ առաջին և երկրորդ գիշերները՝ Վանքի դպրոցի տրամադրած հյուրանոցում, երրորդ գիշերը՝ Տողի դպրոցի հյուրատանը

Պատասխանատու կազմակերպիչներ
Նախահաշիվ 
  • 10.000 դրամ՝ տրանսպորտ + 5.000 դրամ՝ սնունդ, անհրաժեշտ այլ ծախսեր
  • 200.000 դրամ՝ տրանսպորտ. գումարի մի մասը խնդրում ենք կրթահամալիրից՝ որպես աջակցություն
ճամփորդության ընդհանուր արժեքը՝ 15.000 դրամ

Մասնակիցներ
  1. Մարտիրոսյան Լուսինե (9-րդ դասարան)
  2. Ավանեսյան Մարիա (9-րդ դասարան)
  3. Մայիլյան Մարիամ (9-րդ դասարան)
  4. Հովհաննիսյան Նանոր (10-րդ դասարան)
  5. Պողոսյան Նիկա (10-րդ դասարան)
  6. Մովսիսյան Յուրա (10-րդ դասարան)
  7. Տեր-Պետրոսյան Հակոբ (10-րդ դասարան)
  8. Թոռունյան Մանե (10-րդ դասարան)
  9. Սարգսյան Աննա (10-րդ դասարան)
  10. Ասատրյան Մարինե (10-րդ դասարան)
  11. Տատինցյան Արևիկ (10-րդ դասարան)
  12. Չաթալյան Ավետիս (10-րդ դասարան)
  13. Գևորգյան Անի (10-րդ դասարան)
  14. Խուդոյան Գագիկ (10-րդ դասարան)
  15. Խաչատուրովա Ռաիսա (10-րդ դասարան)
  16. Խաչատրյան Լուսինե (11-րդ դասարան)
  17. Հովհաննիսյան Գրիգոր (11-րդ դասարան)
  18. Նավասարդյան Աննա (11-րդ դասարան)
  19. Դանիելյան Միքայել (11-րդ դասարան)
  20. Զակերի Ռաշիդ (11-րդ դասարան)
Մայիսի 9
  • ժամը 7.00 - Մեկնում Երևանից, կրթահամալիրի Մայր դպրոցից
  • ճանապարհին կանգառ Դադիվանքում
  • ընդունելություն Վանքի դպրոցում
  • ճանաչողական քայլք Գանձասարում
  • տեղավորում հյուրանոցում, գիշերակաց
Մայիսի 10

Գործունեությունը Վանքի դպրոցում
  • Այցելություն Վանքի միջնակարգ դպրոց. հանդիպում սովորողների, դասավանդողների հետ, շրջայց, տարածքի ուսումնասիրում
  • հեղինակային կրթական ծրագրի, Ավագ դպրոցի նախագծային ուսուցման ներկայացում 
  • կրթական փոխանակման ծրագրերի մշակում, քննարկում, նախագծում,  մայիսյան հավաքին մասնակցության հրավեր
  • երգուսուցման, պարուսուցման համատեղ պարապմունքներ
եռատոնը Շուշիում. քայլք Շուշվա բերդ, Ղազանչեցոց եկեղեցի
հայրենագիտական քայլարշավ դեպի Հունոտի կիրճ

Մայիսի 11

Գործունեությունը Տող գյուղում
  • այցելություն գյուղի արվեստի դպրոց. ծանոթություններ, շրջայց, նոր կապերի հաստատում
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային ակումբների, գործող երգչախմբերի, գեղարվեստի դպրոցի ներկայացում  
  • քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի հրավեր 
  • Տող գյուղի, տեղի մելիքությունների ուսումնասիրում
  • այցելություն գինեգործարան
  • ժենգյալով հացի, գինու համտես
  • երեկոյան զբոսանք, գիշերում
Մայիսի 12
  • վերադարձ Երևան՝ Լաչինով 
  • կանգառ Գորիսի Խնձորեսկ գյուղում
  • ճոճվող կամուրջ 
  • ժամանում Բաբաջանյան 25

Комментарии

Популярные сообщения