Այլընտրանքային գնահատման համակարգ. կազմակերպչի դիտարկումներ

Լուսանկարը՝ Անուշ Թադևոսյանի
Սեբաստացի TV 2018
Բաղադրիչների, որոնց մասնակցության հիման վրա սովորողը կարող է բնութագրվել, ներկայանալ.
  • Բացակայություններ
Կրթական ծրագրի իրականացման համար, կարևոր է սովորողի բացակայությունների քանակի մասին տեղեկությունը, քանի որ տարեկան օրինակ՝ 150 ժամ բացակայություն ունեցող սովորողը, եթե չեղավ ինքնակրթության սիրահար, ինքնակառավարվող, չի կարող յուրացնել կրթական ծրագիրը: 
Այս մասով կարևոր դեր է խաղում բացակայության մասին կարգի՝ սովորողի կողմից կիրառումը: Դա խոսում է սովորողի պարտաճանաչության, կրթահամալիրյան կարգերի հանդեպ ունեցած հարգանքի մասին: Այդ իսկ պատճառով, սա օգնող գործողն է դառնում նրա ուսումնական շրջանի անհատական ամփոփիչ բնութագիր ներկայացնելիս:
  • Ուշացումներ
Ուսումնական պարապմունքներից պարբերաբար ուշանալը կարող է դիտվել որպես անլուրջ վերաբերմունք սովորողի կողմից՝ պարապմունքների նկատմամբ, ինչը չի խրախուսվում, ընդհակառակը՝ կարող է տեղ գտնել բնութագրում, որպես բացասական կարողություն:
  • Հանրօգուտ-հասարակական աշխատանք
Ամենօրյա, նախագծային հանրօգուտ-հասարակական-բակային աշխատանքները սովորողին ճանաչելու այն մեծ հնարավորությունների փաթեթից է, որի միջոցով հնարավոր է դառնում շփվել, աշխատել սովորողի հետ աշխատանքային պայմաններում, բացահայտել մարդկային կարողություններ, որոնք չենք երևում դասապրոցեսում: Աշխատանքային ջոկատում լինելը հնարավորությունների դաշտ է նաև սովորողի համար, քանի որ կատարած աշխատանքի համար նա կարող է պարգևատրվել ուսումնական ճամփորդությունով, ճամբարով, առաջադրվել պարգևատրման:
  • Հեծանվաերթեր, ճամբարներ, ճամփորդություններ
Այս բաղադրիչներն, ըստ իս, կազմակերպչի համար ամենակարևորներն են սովորողին գնահատելու՝ բնութագրելու համար: Ուսումնական ճամբարային-ճամփորդական օրերը և՛ սովորողի, և՛ կազմակերպչի համար բացահայտումների լավագույն շրջանն է: Սովորողը կարողանում է ներկայացնել, կիրառել իր բոլոր կարողությունները, հմտությունները: Բացահայտվում է նրա մարդկային տեսակը, հաշվի առնվում՝ որպես սովորող, կրթահամալիրում լինելու նրա կարևորությունը: 
Նշված բաղադրիչները շատ հաճախ լինում են տարբեր առարկաներից կատարված ուսումնական նախագծերի պրակտիկ ամփոփում, ինչը դասավանդողին ևս օգնում է  սովորողին բնութագրող պատկերն ամբողջացնելիս:


Комментарии

Популярные сообщения