Արմաղանը՝ օրվա բարձունք. ամփոփիչ մեդիափաթեթ-հաշվետվություն

Լուսանկարը՝ Հակոբ Մանվելյանի տեսախցիկից

«Անկախության տոն. բարձունքի նվաճում» նախագիծն ամենամյա է, իրականացվում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ կրթահամալիրի ամենատարբեր օղակներում: Բոլորին հայտնի սեպտեմբերի 21-ն իր խորհրդով, մենք տոնում ենք հայաստանյան բարձունքներում՝ Արագածից մինչև Արտանիշ: Սա ուստարվա լավ մեկնարկ է նաև բոլոր նրանց համար, ովքեր սեպտեմբերի 1-ին չեն բարձրացել Արագածի գագաթներից որևէ մեկը, չեն ստացել կրթահամալիրյան իրենց մկրտությունը:
Ավագ դպրոցի այս տարվա ուղղությունները սրանք էին.
  1. Սեպտեմբերի 21-23 Սյունիք-Իշխանասար 3550 մ
  2. Սեպտեմբերի 21-22 Արմաղան 2829
  3. Սեպտեմբերի 21-23 Մաշտոցներ- Մեծեփ 1600մ
  4. Սեպտեմբերի 21 Թռչկանի ջրվեժ
  5. Սեպտեմբերի 21  Քարի լիճ  3207 մ
  6. Սեպտեմբերի 21 Մեծամոր
Նշածներից երկրորդը՝ «Արմաղանը՝ օրվա բարձունք» ճամփորդության միտքն իմ ու իմ  ղեկավարի քննարկման արդյունքն էր: Որոշեցի համակարգել այստեսակ մի ճամփորդություն այդ օրերին՝ Ավագ դպրոցի մի խմբի հետ: Ճամփորդական անցուդարձը, պայմանավորվածությունների ձեռքբերումն ու այլ տեսակ կազմակերպչական հարցերն ասես իմ կյանքի մի մասը դարձած լինեն: Սիրով, հաճույքով եմ զբաղվում այդ աշխատանքով: Հենց այս պայմանավորվածությունների իրականացման ընթացքում էլ հանկարծ մտքիս եկավ Վարազդատ Փաշոյանը՝ Ավագ դպրոցի 10-րդ դասարանի այն սովորողն, ով շաբաթվա աշխատանքային օրերին լինում է Երևանում, սակայն արմատներով Գեղարքունիքի մարզից է, ու մեծ ոգևորությամբ համաձայնեց մեզ հյուրընկալել իր տանը՝ Երանոս գյուղում:
Սեպտեմբերի 21-ին, ժամը՝ 8:00 Ավագ դպրոցի 14 հոգիանոց խումբը՝ 2 դասավանդող, 12 սովորող, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից շարժվեց դեպի Արմաղան:


Մինչ Արմաղան հասնելը մենք կանգառ ունեցանք կանաչաշատ լանջից մի փոքր ներքևում աչքի ընկնող Մադինա գյուղում, որտեղ հանդիպեցինք արդեն մեզ սպասող Երանոս գյուղի N1 միջնակարգ դպրոցի 10-ը հոգիանոց խմբին: Միասին քայլքից, զրույցներից հետո շտապեցինք երթուղու շարունակությամբ: Լեռան բարձրությունը, օդը, ամենատարբեր զգացողությունները, որ ապրում-վայելում էինք ողջ խմբով, լավն էին: Վերելքի, վայրէջքի ընթացքում հենց իմ զգացողությունների մասին խոսել եմ դեռ շա՜տ վաղուց, երբ 10-րդ դասարանի սովորող էի և որպես մուտք Ավագ դպրոց, մեկնեցի Արագածի հարավային գագաթ:


Սիրով ներկայացնում եմ ապրած երկու օրերի մասին պատմող փոքրիկ տեսանյութ և առաջարկում ճամփորդության ընթացքի, մյուս կանգառների, իրենց տպավորությունների մասին պատմող մասնակից-սովորողների պատումները, նկարաշարերը: 
  1. Նանոր Հովհաննիսյան - «Կյանքում պարբերաբար հանդիպող բարձունքներից մեկում»
  2. Վահե Սարգսյան - «Բարձրացանք Արմաղան»
  3. Անուշ Թադևոսյան - «Գեղարքունիքում անցկացրած երկու օր»
  4. Լուսինե Մարտիրոսյան - «Ճանաչելով Հայաստանը»
  5. Մարիա Ավանեսյան - «Հրաշալի ճանապարհորդություն դեպի Արմաղան»
  6. Լուսինե Խաչատրյան - «Արմաղան. օր՝ լի փորձություններով»
  7. Ջուլի Սիմոնյան - «Իմ տեսախցիկն ինձ ուղեկից»
Մինչև Արմաղան գնալը - նախապատրաստական աշխատանքների մեդիափաթեթ:

Комментарии

Популярные сообщения