«Տատյան» վարժարանը կրթահամալիրում է. Օր հինգերորդ

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի


Երևան-Ստամբուլ նախագծի վերջին օրվա մեկնարկը տրվեց Սբ. Երրորդություն եկեղեցում: Ամենշաբաթյա կրթահամալիրյան ժամերգությանը մասնակցություն ունենալուց հետո տատյանցիների խումբը շտապեց սփյուռքի նախարարի տեղակալի հետ հանդիպմանը՝ Գեղարվեստի «Հարթակ ակումբում»: Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Երևան-Ստամբուլ» նախագիծը, նախագծի երևանյան փուլի օրերը, աշխատանքները, հետագա ծրագրերը, նախատեսված անելիքները: Պարոն Գրիգորյանը տպավորված էր ....
Այս հանդիպումից անմիջապես հետո մի բաժակ սուրճ և ահա, ներս մտավ հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը: Նրանք ևս հետաքրքրված էին մեր նախագծով, իրականացված հանրակրթական կամուրջներով: Սովորողներն արդեն իսկ բաժանվել էին ըստ նախասիրությունների՝ նկարչության և քանդակագործության արվեստանոցներում ու հենց այս վայրերից էլ սկսվեց նկարահանումը, հարցազրույցները նախագծի ղեկավարներ Մարթա Ասատրյանի և տիկին Ալիսի հետ: Նկարահանման մասին այսքանը, մնացածը այստեղ:
Եվ ահա, եկավ օդանավակայան մեկնելու ժամը ((
Դիտեք մեր հրապարակումները այնտեղից:

Комментарии

Популярные сообщения