«Տատյան» վարժարանը կրթահամլիրում է. Օր առաջին

Լուսանկարը՝  Տիգրան Արամյանի (10-րդ դաս.)

© Սեբաստացի TV 2018


«Կրթական փոխանակումներ» նախագծի «Թվացյալ սահմաններ» ենթանախագծի շրջանակներում Ստամբուլի «Տատյան» վարժարանի 29 հոգիանոց խումբը փոխադարձ այցով, սեպտեմբերին 3-7-ը կլինի կրթահամլիրում: Այսօր` 13:30, խումբը ժամանեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, որից հետո արդեն բարի գալուստ կրթահամալիր: Օդանավակայանի ժամանման հատվածի դռները բացվեցին և գրեթե 2 ժամյա օդային թռիչքից հետո ստամբուլահայերի փոքր-ինչ հոգնած, բայց սիարառատ ժպիտներով ու սպասումով լի դեմքերը պսպղացին: Թե' սեբաստացի, թե' տատյանցի սովորողների, դասավանդողների, բարեկամ-հարազատների ոգևորվածությունը մեծ էր, կարոտած էին բոլորն էլ: Գեղեցկադեմ պատանիներ, դասավանդողների կազմ է մեզ հյուրընկալվել, որոնց թվում է նաև վարժարանի տնօրենը՝ տիկին Ալիսը: Օդանավակայանից շարժվեցինք դեպի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ, որտեղ լվացվելուց, միասին ճաշելուց հետո խումբը կիսվեց երկու մասի, մյուս մասը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարան: Երեկոյան խումբը դուրս եկավ երևանյան թափառումների: Երևան-Ստամբուլ խմբի կրթահամալիրյան գործունեությունը շարունակվելու է ըստ ծրագրի: Հետևեք մեզ բլոգներում, ենթակայքերում, ֆեյսբուքում:

Օրվա նկարաշարը՝ «Տատյան» վարժարանի դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանում 



Комментарии

Популярные сообщения