Դիպլոմային աշխատանք. «Ծիսական, աշխատանքային երգ-պարը երեխայի ֆիզիկական, ստեղծագործական և խոսքի զարգացման միջոց»


 


Դիպլոմային աշխատանք



Հեղինակ՝ Ջուլիետա Արթուրի Սիմոնյան
Աշխատանքի թեման՝ «Ծիսական, աշխատանքային երգ-պարը երեխայի ֆիզիկական, ստեղծագործական և խոսքի զարգացման միջոց»
Մասնագիտությունը՝ «Նախադպրոցական կրթություն»
Ղեկավար՝ Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան


Երևան 2018թ.

Բովանդակություն

·       Ներածություն – էջ 3
·       Թեմայի հիմնական միտքը – էջ 5-10
·       Ամփոփում – էջ 11
·       Եզրակացություն – էջ 12
·       Օգտագործված գրականության ցանկ – էջ 13











Ներածություն
Թեման ընդգրկում է.
·       Ազգային ծիսական երգ ու պարի ստեղծման պատմությունները, նշանակությունները
·       Ծիսական երգ ու պարի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, դրանց դերը երեխաների դաստիարակման մեջ
·       Ազգային ծեսը՝ ուսուցման կազմակերպման միջոց
·       Ծրագրի տարածմանն ուղղված աշխատանքներ, կրթական փոխանակման այցեր













Հիմնական մաս

Դիպլոմային աշխատանքի հիմնական մասում կմանրամասնվեն ընտրված թեմայի բոլոր այն ենթավերնագրերը, որոնք ներկայացված են «Ներածություն» բաժնում: Թեման պատահական չի ընտրվել, քանի որ ես՝ ինքս իմ կյանքում մեծ դեր եմ տալիս ազգային, ծիսական երգ ու պարին:
Ազգային ծիսական երգերի, պարերի, պարերգերի ստեղծման պատմությունները, նշանակությունները.
Ազգային, ծիսական երգն ու պարը ազգին բնութագրող, ներկայացնող կարևոր բաղադրիչներ են, որոնց կիրառելիությունը ցանկալի է ազգի ժառանգորդ հանդիսացող յուրաքանչյուր անձի կյանքում: Հարյուրամյակներ առաջ ծնված այս երևույթները սերընդեսերունդ փոխանցվելով մեզ են հասցնում մեր իսկական, մաքուր ու անբիծ պահված այն արվեստը, որը մենք պարտավորվում ենք գնահատել, գործածել, վայելել, փոխանցել ու տարածել:  


Հայկական երաժտության անգնահատելի հատորների լայն դաշտ է ստեղծել ամենայն հայոց վարդապետ, հայ երգահան Կոմիտասը, ով չի թողնում պատկերացնել հայկական երաժշտությունն առանց իրեն: Հայ ազգի հետնորդները հարուստ են իրենց ժառանգած երաժշտական գրականությունով, որոնցից են.
·        «Երգարան» Լեյլա Կարապետյան
·        «Կախավիկ» Արթուր Շահնազարյան
Ծիսական-ժողովրդական մեր պարերը ծնունդ են առել մարդկանց առորյա կյանքում եղած տոնախմբություն
Այսօր պարարվեստո ոլորտում կան բազմաթիվ անորոշ հարցեր, որոնք դեռևս շտկման կարիգ ունեն:
Հայկական պարերի որոմ տեսակներ ազդեցությունների հետևանքով փոխել են իրենց էությունը, որոշ մասն էլ՝ դատապարտվել կորստյան: Համապատասխանելով ժամանակի մտածողությանն ու հասարակությանե, ստեղծվել են պարերի նոր ձևեր ու տեսակներ, որոնք երբեմն թվում են ոչ մի կապ չունեն հայոց աշխարհահայացքի և հայերի ապրելակերպի հետ: Այսօր ստեղծվել են շարժումների որոշ համադրություններ, որոնք չեն համապատասխանում մարմնի պլաստիկ արտահայտչական տեքստին:
Նախնիներից ժառանգություն ստացած հայկական պարարվեստն այսօր ունի մեր ժամանակներին համապատասխան դրական ու բացասական բազմաթիվ ածանցումներ, որոնց ձևավորման համար դեռևս որոշ ժամանակ է պահանջվում: Այն ժառանգությունը ինչը փոխանցվել է մեզ աստիճանաբար կորցրել է իր կապը հայ մարդու, առավելապես քաղաքացու ապրելակերպի հետ, դրանց կիրառական նշանակությունն ու բովանդակությունը: Հատկապես պետք է նշել այն, որ այսօր պարը մարդու կենցաղից տեղափոխվել է բեմ՝ վերածվելով բեմարվեստի: Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ազգային բնութագիրն արտահայտող պարի մշակույթ, որը սերընդերեունդ փոխանցվելով ժամանակի ընթացքում ենթարկվել է որոշակի փոփոխությունների, սակայն մերօրյա խնդիր է վերադարձնել մեր երեխաներին մերը, իսկականը, մաքուրը:



Հայ պարարվեստի Կոմիտասն է համարվում հայտնի մտավորական, մանկավարժ, աշգագրագետ՝ Սրբուհի Լիսիցյանը: Նա եղել է մեր պարերի մեծագույն ուսումնասիրողն ու երևելի գիտակը: Նրա հիմնարար հետազոտություններն այսօր էլ ուղեցույցն են մեզ համար: Նա բացահայտեց հայ ծիսական պարերի գլխավոր 20 տարատեսակները, ցույց տվեց դրանց ծիսաառասպելական ծագումնաբանությունը, վերծանեց ծնունդի, բնության, թագադրման, ռազմական, աստվածային էություններին առնչվող պարային շարժումների լեզուն: Սրբուհի Լիսիցյան ականավոր պատմաբանն ու ազգագրագետը հիմք դրեց հայ պարագիտությանը՝ լինելով առաջինը, ինչպես Կոմիտասը՝ երաժշտարվեստում:



Ծիսական երգ ու պարի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, դրանց դերը երեխաների դաստիարակման մեջ
Կրթահամալիրում հայ ազգային երգն ու պարը եղել են, կան ու կլինեն թե՛ սովորող երեխայի,  և թե՛ մանկավարժական աշխատողի առորյայի հստակ ու անխախտ բաղկացուցիչը: Արդեն երկար տարիներ է կրթահամալիրում են աշխատում «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի ենթախմբեր հանդիսացող «Մենք» և «Հրայրք» խմբերի ղեկավար՝ Ստեփան Թորոյանն, ու «Հունձք» խմբի ղեկավար՝ Ալեքսանդր Սարգսյանը, ովքեր հիմք դրեցին կրթահամալիրում գործող պարային խմբերի ձևավորման, պարերի տարածման գործում և այժմ էլ շարունակաբար գործում են իրենց ոճով: Կրթահամալիրում է ստեղծվել «Կայծեր» պարային խումբը, որոնց ելույթները կարող եք տեսնել նշված հղումներով.
·        «Յարխուշտա»
Շատ ընթերցողների մոտ կառաջանա հարց, թե ի՞նչ կապ ունի այս ամենը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության հետ, և, ընդհանրապես, մանկապարտեզի 2-5 տարեկանների հետ: Պարզաբանեմ.
Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրում կա այսպիսի մի նախագիծ, որ կոչվում է «Սովորող-սովորեցնող»: 


Ես այս նախագիծը դասում եմ երբևէ իրականացրած նախագծերից լավագույնների շարքում: Մանկավարժական ճիշտ մեթոդ է, կարծում եմ, փոխանցման հենց այս տարբերակը, երբ Ավագ, Միջին դպրոցի սովորողները տարբեր ստուգատեսների, նախագծերի իրականացման ընթացքում լինում են Կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզներում, շփվում իրենց 2-5 տարեկան քույր-եղբայների հետ, միասին պարում, երգում, իրար մասին հոգ տանում և ապրում են կյանքը միասին:
Ազգային ծեսը՝ նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցման կազմակերպման միջոց
Նախադպրոցական տարիքի երեխաների համար ուսուցումը կազմակերպվում է ծեսով: Ծեսը ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց է: Ծեսին պատրաստվելիս, առաջին գործողությունը, որ անում ենք ծանոթանում ենք դրա բովանդակությանը, ապա սկսում ենք բաժանել ծեսի կազմակերպումը` հստակորեն լրամշակում կատարելով երաժշտության և տեխնոլոգիայի մասնագետների հետ: Ծեսը  իր մեջ պարունակում է բազմաթիվ շերտեր, որոնք պահանջում են տեխնոլոգիական, հայրենագիտական, բնագիտական, երաժշտական, մարզական, պատմական, լեզվական, ծնողական լուծումներ: Սկսում ենք քայլ առ քայլ: Քանի որ մեր ազգային ծեսերը բոլորը ունեն խաղային բնույթ, նախակրթարանում իրագործման փուլում չենք ունենում դժվարություններ: Սաները՝ 2-5 տարեկանները, ձանձրույթի րոպեներ չեն ապրում, ինչը ամենակարևոր ցուցանիշներից է: Կարևոր է, որ Ծիսական երգերի կատարումն ուղեկցվի ծեսին համապատասխան ծիսական գործողությունների այն չափով, որքան այդ տարիքի երեխան կարող է ընկալել և կատարել:


Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ նրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Նախադպրոցական մանկավարժության առարկան դաստիարակության գործընթացն է, նրա նպատակը, խնդիրները, բովանդակությունը, ձևերը, մեթոդները, նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության միջոցները: Նախադպրոցական մանկավարժության օբյեկտն երեխան է, որի զարգացումը պայմանավորված է դաստիարակչական հարաբերություններով՝ ծնունդից մինչև նախադպրոցական տարիքը ժամանակահատվածումԴաստիարակության մեթոդիկան դաստիարակի և երեխաների հատուկ կազմակերպված փոխազդեցությունն է մանկավարժական խնդրի լուծման նպատակով սաների գիտակցության, զգացմունքների, վարքի վրա ազդելու ճանապարհով:Մշակութաբանական մոտեցումը ընդգրկում է երկրի, շրջանի, մոտակա բնակավայրի պատմությունը: Մշակույթների երկխոսությունը երեխաներին մշակութային ավանդույթներին, սովորույթներին, նորմերին և կանոններին ծանոթացնելու հիմքն է:

Կրթական ծրագրի տարածմանն ուղղված աշխատանքներ, կրթական փոխանակման այցեր
Հեղինակային կրթական ծրագրում կառանձնացնեմ մի քանի հատվածներ, որոնց կուզեմ ուշադրություն դարձնի այս աշխատանքի ընթերցողը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2017-2018 ուստարում վերապատրաստվել է նախադպրոցական հաստատությունների ավելի քան 1000 դայակ և դստիարակն, որն իմ կարծիքով կրթական ծրագրի տարածման լավագույն տարբերակն է: Ուսուցման ծիսականացմանն ու ծրագրի տարածմանն ուղղված աշխատանքների մասին.

·        Ուսումնական կյանքի ծիսականացումը՝ ընդհանուր պարապմունքը, հանրակրթական ստուգատեսը, ուսումնական ճամբարը, ուսումնական ծեսերի նախագծերը, ուսումնական բաց նախագծերը՝ կրթական տեխնոլոգիաներ։
·        Ուսումնական ծիսական նախագծերի մշակում-իրականացում-տարածում։
·        Ավանդական ծեսերի յուրացում և հանրային կյանքում դրանց նորացում՝ որպես ուսումնական նախագծերի մշակման-իրականացման արդյունք։
·        Հեղինակային ծրագրով գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ստեղծմանն ուղղված աշխատանքներ։
·         Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, ղեկավարների մասնակցություն կրթահամալիրում 2018թ. կազմակերպվող ստեղծագործական հավաքներին, ստուգատեսներին, ուսումնական նախագծերին:
·        Հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրի նոր պատվիրատուների, շահառուների հետ ծրագրի տարածում։


Օգտագործված գրականության ցանկ, բլոգներ, կայքեր
·        «Պարը հայոց մեջ» Ժենյա Խաչատրյան
·        mskh.am
·        newschool.mskh.am
·        marinemkrtchyanwordpress.com


Комментарии

Популярные сообщения