Երևան-Գյումրի հանրակրթական-մշակութային կամուրջներ. օր երկրորդ


Լուսանկարները` Միքայել Առաքելյանի (12-րդ դաս.)

© Սեբաստացի TV 2018


Արդեն երկրորդ օրն է ինչ կրթահամալիրում հյուրընկալվել են Գյումրու հայորդյաց տան երգչախմբային խումբն իր խմբավար` Սոնա Զառաֆյանով, նվագակցող՝ Լուսինե Ղուկասյանով և, իհարկե, Հայորդյաց տան տնօրեն՝ Աստղիկ Եդիգարյանով: Հյուրընկալման երկրորդ օրվա ամենակարևոր անելիքը Ձոն ստուգատեսի համերգ-մեկնարկն էր, որը լիարժեք, միասնական և համերաշխ կայացավ: Բարձրաճաշակ ու մասնագիտացված երգչախումբն ուղիղ 30 րոպե ելույթ ունեցավ այնպես, կարծես ընդհամենը մեկ շունչ լիներ և՛ կատարողների համար, և՛ հանդիսատես-մասնակիցների: Երկա՜ր ծափահարություններից, ողջույններից հետո զրույցներ, շնորհավորանքի-շնորհակալական խոսքեր հնչեցին միմյանց նկատմամբ՝ առանձին-առանձին, անհատական, միաժամանակ՝ միասնական ու ջերմ: Ուրախ եմ նման ծանոթության, նրանց հետ աշխատելու համար: Համերգից հետո խումբը եղավ Մայր դպրոցի ջերմոց-լաբորատորիայում, որտեղ էլ իրենց ձեռքով ծաղիկներ տնկեցին թաղարների մեջ և հենց դրանք էլ եղան նրանց նվերները:
Ուրախ եմ նման ծանոթությունների, նրանց հետ համատեղ աշխատելու հնարավորությունների ընձեռնման համար:
Իսկ կրթահամալիրյան երգչախմբերը կպատրաստվեն շրջագայության՝ դեպի Գյումրի մշակութային քաղաք:












Այսօրվա համերգից առաջարկում եմ նաև՝



Комментарии

Популярные сообщения