Կրթահամալիրի հյուրերը Գյումրու Հայորդյաց տանից են


Լուսանկարները` Եվա Բերբերանի (9-րդ դաս.)
© Սեբաստացի TV 2018


Մարտի 8-ի տոնական սկիզբն ազդարարեց Գյումրի քաղաքի Հայորդյաց տան երգչախմբի ժամանումը՝Սբ. Երրորդություն եկեղեցու բակ: Խումբը մեծ է, հագեցած՝ հաճելի, ժպտերես ու բարեկիրթ մարդկանցով: Օրը միասին սկսել ենք հենց եկեղեցու բակից՝ միասնական երգով, պարով, շարժվել դեպի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց՝ Գեղարվեստ: Հոգնած էին, առաջին հայացքից, բայց, մեկ էլ տեսար, ծաղկեցին, թարմացան ու ահա աշխույժն առաջացավ: Հասանք Գեղարվեստ, որտեղ մեզ դիմավորեց Քնարիկ Ներսիսյանը՝ իր գործընկերներով՝ Տաթև Աթոյան, Արև Բալջյան, Գագիկ և Կարեն, խոհարարներ, տնտեսուհիներ. շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար: Ներկայացվեց «Դպրոցը բաց արվեստանոց» նախագիծը, որով շատ հետաքրքրված էին: Իրականացվեց միասնական պարապմունք-վարպետության դաս-փորձի փոխանակում արվեստի հետևյալ ճյուղերի շուրջ՝ նկարչության և ձեռքի աշխատանքներ: Այնուհետև եղանք Մայր դպրոցում, շրջեցինք, ծանոթացանք շենքին, որից հետո նախահամերգային փորձեր «Սեբաստիա» համերգասրահում: Խումբը բավականին հոգնել էր երկար ճանապարհից հետո, որի պատճառով էլ մնացած ժամանակը տրամադրվեց հանգստին, միասնական ազգային խաղերին, ժամանցին:















Այս թեմայով առաջարկում եմ նաև՝ 


Комментарии

Популярные сообщения