Ամփոփելով նախագծային ուսուցման շաբաթը, կամ կրթահամալիրային եռուզեռ


 Կրթահամալիրում եմ 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակից, որպես 10-րդ դասարանի սովորող։
Շուտով 2017 թվականը կմոտենա ավարտին, սակայն ես կրթահամալիրում եմ, արդեն որպես կազմակերպիչ, որի համար շատ ուրախ եմ: Սա վկայում է այն մասին, որ ունեմ «Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոնին» մասնակցության հինգ տարվա փորձ։
Հետաքրքիր ու հաճելի է, ապրել-սովորել-աշխատել մի կրթօջախում, որտեղ պարբերաբար քո առօրյայի դուռը թակում են հայրենագիտական ճամփորդություններն ու կրթական փոխանակման այցերը, ծիսական տոնախմբություններն ու ստուգատեսները, ամենատարբեր հանդիպումներն ու կլոր սեղան-քննարկումները, քաղաքային թափառումներն ու համագործակցային նախագծերը:
«Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն» ստուգատեսը ամենամյա է և կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ Այս տոնը, կարծում եմ, այն եզակի տոներից է, որ իր շուրջն է հավաքում բոլոր ժամանակների սեբաստացիներին՝ անկախ տարիքից ու սեռից։ Սեբաստացու օրերն իրենցից ներկայացնում են նախագծային ուսուցման մեկ շաբաթ, որի ընթացքում օրերը լեցուն են լինում վերը նշված տարբեր իրադարձություններով։


Շաբաթվա ամփոփում ենք դրա նախավերջին օրը՝ վաղ առավոտյան՝ հարիսայի օրհնությամբ։ Տոնը շարունակվում է համտես-հյուրասիրության ծիսական արարողությամբ՝ կրթահամալիրի 6 դպրոցներում և քոլեջում։ Այս թեմայով նյութերին կառաջարկեմ ավելի մասնարամասն ծանոթանալ կրթահամալիրի գլխավոր էջում։


Լուսանկարը՝ Անի Սարգսյան


Այս տարի ամենամյա 8-րդ տոն-ստուագատեսն էր, որի ընթացքում մասնակցել եմ՝


Комментарии

Популярные сообщения