Էկոհայրենագիտական ճամփորդություն դեպի հարավային Հայաստան․հաշվետվություն

Արդեն հոկտեմբերն էր, բայց շատ նորեկներ ունեինք, որոնց դեռ չէինք հասցրել ճանաչել-բացահայտել: Հնուց եկած բան է, ասում են, որպեսզի մարդուն լավ ճանաչես՝ հետը ճամփա գնա: Ավագ դպրոցի 10-րդ դասարանների էկոլոգիայի մի խմբում ուսումնասիրում էին Հայաստանի պոչամբարները, հանքերը, սարերն ու լեռները, բնության աղետները, որոնք ներառված էին «Հայաստանի բնապահպանական թեժ կետերը» նախագծում: Կարդալ, ուսումնասիրել, քննարկել ու չտեսնե՞լ …. Կրթամալիրում նման բան լինել պարզապես չի կարող: Դե, իսկ եթե լինել չի կարող, ապա դա արդեն իսկ հուշում է այն մասին, որ պատրաստվում ենք ճամփորդել: Ուսումնական ճամփորդության ծրագրի մեջ ներառվեց նաև «Գետը համայնքում» նախագիծը:
Պատրաստվում ենք ճամփորդելուն: Ծրագիրը մշակվեց, տարածում ունեցավ, հրավիրեցինք, հանդիպեցինք, ներկայացրինք ….
Ահա այսպիսով Ավագ դպրոցի մի ճամփորդասեր խումբ առաջ եկավ և ցանկություն հայտնեց մասնակից լինելու այդ եռօրյա ճանապարհորդությանը:
Աշխատանքները բաժանվեցին խմբի միջև և ամեն բան արվում էր պատասխանատու կերպով:
Հոկտեմբերի 6-ին՝ առավոտյան, խումբը շարժվեց հետևյալ երթուղով՝ Երևան – Արենի Ամուլսար - Շաքիի ջրվեժ - Զորաց քարեր – Կապան – Ճակատեն գյուղ: Մեզ ճանապարհի առաջին հատվածում ուղեկցեց Մասիսն՝ իր ողջ հմայքով: Առաջին օրն էր և բավականին հագեցած: Այդքան բան տեսնել մեկ օրում, այդքան տպավորվել և փորձել այդ ամենը միասին կիսել: Իսկական ջերմ ու մեծ ընտանեկան մթնոլորտ էր: Ընկերներիդ ճանաչելու, միմյանց օգնական լինելու, միասին սովորելու բազմաթիվ հնարավորություններից մեկն էր: 



Մեր նորեկներից դժգոհելը անհնար է: Նրանք այնքան ներառված էին այդ ամենի մեջ, կարծես լինեին կրթահամալիրի սովորողները՝ կրտսեր դպրոցից: Ուրախ եմ ճանաչել նրանց:
Հոկտեմբերի 7-ին խումբն ունեցավ այս երթուղին՝ Կապան - Արծվանիկ Քաջարան - Ճակատեն գյուղ: Երթուղուն համապատասխան բոլոր վայրերում ունեցանք կանգառներ: Մինչև իսկ ամենավտանգավոր մասերով անցնելուց հետո վերադարձանք տուն, որն էր՝ Միլենա Թևատրոսյանի ընտանիքի ամառանոցը՝ Ճակատենում




Բաց չթողնելով հնարավորությունը, շնորհակալություն կհայտնեմ՝ մեզ սիրով դիմավորելու, հյուրընկալելու և ճանապարհելու համար: Իհարկե, մեզ համար շատ հետաքրքիր և հաճելի էր, այդ երեք օրը ապրել իսկական գյուղացու կյանքով, որը ճամփորդության ոչ պակաս կարևոր մասն էր, քան օրինակ՝ Վահանավանքը տեսնելը կամ Ողջի գետի կողքով քայլելը:





Հոկտեմբերի 8-ը ճամփորդության վերադարձի օրն էր: Օրվա երթուղին հետևյալն էր՝ Գորիս – Խնձորեսկ (ճոճվող կամուրջ) – Տաթևի վանք: Խնձորեսկի ճոճվող կամուրջը (160մ. երկարություն, 63մ. բարձրություն, 14 տոննա քաշ) միմյանց հետ կապում է Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից բացվող տեսարանն ուղղակի աննկարագրելի է:



Հետաքրքիր էր տեսնել սովորողների ապրումները կամուրջն անցնելիս: Տպավորություններով կիսվել, վայելել շրջապատող միջավայրը, մի ընտանեկան լուսանկար ու ճամփա ընկանք դեպի՝ Տաթև



Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Այն վանքը, որը դարձել է բազմաթիվ օտաերկրացիների այցի բուն պատճառը, գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի եզերքին:





Ես՝ ինքս արդեն 5 տարի է, ինչ անընդմեջ ճամփորդում եմ: Տպավորված եմ այս ճամփորդությունից, քանի որ ինքս ինձ համար արել եմ շատ բացահայտումներ: Կարևորում եմ տեսնել բնության այն կետերը, որոնք, համարվում են երկրի հարստությունը: Սովորողների պատումները կարդալուց հետո հասկացա, որ նրանք՝ նույնպես: Այդ ոգևորությունը, այդ հետաքրքրասիրությունն ու ամենինչ տեսնելու ցանկությունը, որն իրենք ցուցաբերում էին, խոսում էր հենց դրա մասին:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Ջուլի Սիմոնյանի

Ճամփորդությանը մասնակցեցին՝

1.     Ջուլի Սիմոնյան (կազմակերպիչ-պատասխանատու)
8.     Արամ Հայթյան (10-րդ դասարան)
9.     Հակոբ Մանվելյան (10-րդ դասարան)
10.  Գոհար Հովհաննիսյան (11-րդ դասարան)
11.  Սիրանուշ Ասատրյան (11-րդ դասարան)
12.   Լևոն Սահակյան (9-րդ դասարան)
14.  Միլենա Թևատրոսյան (11-րդ դասարան)
15.  Ռոբերտ Սիմոնյան (12-րդ դասարան)
17.  Սամվել Արզումանյան (9-րդ դասարան)
18.  Սամվել Մանասյան (9-րդ դասարան)
19.  Ռաշիդ Զակերի (10-րդ դասարան)
20.  Սումունջյան Գարեգին (9-րդ դասարան)

Комментарии

Популярные сообщения