Գիտագործնական հավաք.հայրենագիտությունը կրթահամլիրում

       Ինձ համար հայրենագիտական ճամփորդությունները ունեցել են և ունեն դաստիարակչական, ուսուցողական, մասնագիտական կողմնորոշման, սոցիալ-ինտեգրման և առողջապահական  ամենաարդյունավետ միջոցներից մեկըորոնց ընթացքում սովորողները վարում են առողջ ապրելակերպ, տեղի է ունենում դեռահասների և երեխաների անձի անընդհատ զարգացում և կատարելագործում։
    Ինձ համար կրթահամալիրը ի սկզբանե առանձնացավ որպես ճամփորդող, ստեղծող, ազատ, ինքնուրույն միջավայր: Մեկ-մեկ չեմ կարող թվել այն բոլոր ուսումնական, հայրենագիտական ճամփորդությունները, ուխտագնացությունը, որոնց մասնակցել եմ, իսկ թե ինչ են տվել դրանք ինձ դուք պիտի տեսնեք
    Շատ եմ կարևորում հայրենագիտական ճամփորդությունների, արշավների կրթական և առողջապահական նշանակությունը, հետազոտական փնտրտուքը


    Ճամփորդության ընթացքում շատերին գրավում է սովորող-սովորող կամ սովորող-դասավանդող փոխհարաբերությունների ավելի անկեղծ, ոչ ֆորմալ բնույթը։
    Սովորողների մեջ ձևավորվում է փոխօգնության, փոխադարձ հարգանքի, խմբային աշխատանքի և համերաշխության մթնոլորտ, ինչը նպաստում է հետագա ներդաշնակ աշխատանքին։

    Վրանային ճամբարներ`Կուրթան, Ժայռ
    «Հայաստանը մերն է»` Լոռի, Գեղամավան, Արցախ, Արարատ, Արտաշատ


Комментарии

Популярные сообщения