Ամփոփելով Բուլաչաուրիի Ճամբարը

Ամփոփելով Բուլաչաուրիի ճամբարում անցկացրած մեր 10 օրը, ցանկանում եմ պատմել դրանց մասին: Սկսեմ հենց առաջին օրվանից, երբ հասանք Բուլաչաուրի, տեղավորվեցինք, և առանց ժամանակ կորցնելու անցանք ճամբարային կյանքին: Քանի որ, արդեն ներկայացրել եմ այնտեղի առօրյան ավելի մանրամասն, էլ չեմ անդրադառնա դրան: Անցնելով առաջ, ասեմ, սկզբում ունեինք տպավորություն, որ սովետ ենք ընկել, թեպետ արդեն հետո համոզվեցինք, որ դա ոչ թե տպավորություն է, այլ իրականություն (շա՜տ էինք զգում ստեղծող Սեբաստացիների կարիքը), և վատն այն էր, որ նրանք ոչ մի կերպ չէին ցանկանում կոտրել իրենց կարծրատիպերը: Հնարավորություն լինելու դեպքում, անկասկած, մենք՝ Վրաստանում գտնվող Սեբաստացիներս շա՜տ բաներ կփոխեինք ծրագրում, բայց … Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ նաև մեզ արդեն հարազատ դարձած այդ ճամբարի բոլոր լավ կողմերը՝ հա՜տ առ հատ … Կատարյալ մաքրություն, շատ համեղ և հաճելի ուտելիքներ, շատ լավ ղեկավարներ, հաճելի ժամանց, զբաղված առօրյա և այդպես շարունակ ...

Ճամբարն ինձ տվեց հնարավորություն ավելի լավ ճանաչել Վրաստանը՝ հատկապես իր էկոլոգիական խնդիրները և ինչո՞ւ ոչ նաև Հայաստանը: Ամենամեծ ձեռքբերումը միանշանակ եղան ընկերներս: Շնորհակալություն ընկեր Մարթային, CENN ընկերությանը՝ նման ճամբար կազմակերպելու համար և իհարկե մեր շա՜տ սիրելի տիկին Հասմիկին:



















Комментарии

Популярные сообщения